Հաճախ տրվող հարցեր

1. Ինչպե՞ս կարող եմ հաշիվ բացել ARARATBANK TRADING PLATFORM-ում։

ARARATBANK TRADING PLATFORM-ում հաշիվ բացելու համար անհրաժեշտ է գրանցվել https://investing.araratbank.am/ կայքում կամ կապվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի աշխատակիցների հետ։ Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում բրոքերային հաշվի բացման գործընթացը տևում է ընդամենը 10 րոպե։

2. Մինչ իրական միջոցներով աշխատելը ուսումնական/դեմո հաշվով կարո՞ղ եմ գործարքներ իրականացնել։

Այո, ARARATBANK TRADING PLATFORM-ում առկա է ինչպես իրական, այնպես էլ ուսումնական/դեմո հաշիվ, որը կարող եք օգտագործել ցանկացած ժամանակ։ Այն տրամադրվումն է անվճար, 3 ամիս ժամկետով։ Դեմո հաշիվ բացելու համար անհրաժեշտ է գրանցվել ararattrading.am կայքում կամ կապվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի աշխատակիցների հետ։

3. Որքա՞ն է նվազագույն ներդրման չափը։

Նվազագույն ներդրման սահամանաչափը ստանդարտ հաշիվների համար 250 հազար ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարն է։ Պրոֆեսիոնալ դասակարգում ունեցող ռեզիդենտ հաճախորդների համար 5 միլիոն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարն է, իսկ նույն դասակարգումն ունեցող ոչ ռեզիդենտների համար՝ 2,5 միլիոն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարն է։

4. Մարժային առևտուր հասանելի՞ է։

ARARATBANK TRADING PLATFORM-ում հասանելի է մարժային առևտուրը նվազագույնը 20% մարժային ապահովածությամբ (առավելագույնը 1։5 լևերիջ) բաժնետոմսերի և ETF-ների համար, իսկ պրոֆեսիոնալ հաճախորդների համար նվազագույնը 1% մարժային ապահովածությամբ (առավելագույնը 1։100 լևերիջ) այլ ակտիվների համար, այդ թվում ֆոռեքս, ապրանքահումքային ակտիվներ, ինդեքսներ և այլն։

5. Ի՞նչ վճարներ են առկա բրոքերային հաշվի բացման և սպասարկման համար։

Բրոքերային հաշվի բացումև և սպասարկումն անվճար է։

6․ Ի՞նչ միջնորդավճարներ են գործում ընթացիկ և բրոքերային հաշիվների միջև փոխանցում իրականացնելու համար։ Որքա՞ն ժամանակում է համալրվում բրոքերային հաշիվը։

Ընթացիկ հաշվից բրոքերային հաշիվ և հակառակը բոլոր փոխանցումներն անվճար են։ Մինչև 2 հազար ԱՄՆ դոլար փոլոր փոխանցումներն իրականացվում են 1 բանկային օրվա ընթացքում։ 2 հազար ԱՄՆ դոլարից ավել միջոցների փոխանցումը կարող է իրականացվել առավելագույնը 3-5 բանկային օրվա ընթացքում։

7․ ARARATBANK TRADING PLATFORM-ը կարո՞ղ եմ օգտագործել սմարթֆոնով։

ARARATBANK TRADING PLATFORM-ը հասանելի է Desktop, Web, iOS և Android համակարգերում։ Սմարթֆոնով աշխատելու համար անհրաժեշտ է App Store կամ Play Market հարթակներից ներբեռնել ARARATBANK TRADING PLATFORM հավելվածը։

8․ Ինչպիսի՞ն է միջնորդավճարների քաղաքականությունը գործարքներ իրականացնելիս։

Միջնորդավճարները գանձվում են կախված ակտիվի դասից և իրականացման տեսակից։ Ստանդարտ բաժնետոմս կամ ETF ձեռք բերելու համար մեկ գործարքի համար միջնորդավճարը կազմում է 0․08%, որը չի կարող պակաս լինել քան 8 ԱՄՆ դոլարն է ամերիկյան բորսաներում ցուցակված արժեթղթերի համար։  Բոլոր տեսակի ակտիվների սակագներին և առանձնահատկություններին ամբողջությամբ ծանոթանալու համար կարող եք տեսնել ավելին մեր սակագներ բաժնում։

9․ Ի՞նչ վերլուծական աջակցություն է տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդներին։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պրոֆեսիոնալ թիմը մշտապես գտնվում է իր հաճախորդների կողքին և օրական, շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան պարբերականությամբ կիսվում է ամենատարբեր և բազմաբովանդակ վերլուծական նյութերով։ Դրանք հիմնականում պատրաստվում են համաշխարհային բարձր հեղինակություն վայելով վերլուծական-հետազոտական ընկերությունների աշխատանքների հիման վրա և մշտապես առանձնանում են իրենց բարձր կատարողականությամբ։