Հաճախ տրվող հարցեր
1. Ինչպե՞ս կարող եմ հաշիվ բացել ARARATBANK TRADING PLATFORM-ում։
ARARATBANK TRADING PLATFORM-ում հաշիվ բացելու համար անհրաժեշտ է գրանցվել https://investing.araratbank.am/ կայքում կամ կապվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի աշխատակիցների հետ։ Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում բրոքերային հաշվի բացման գործընթացը տևում է ընդամենը 10 րոպե։
2. Մինչ իրական միջոցներով աշխատելը ուսումնական/դեմո հաշվով կարո՞ղ եմ գործարքներ իրականացնել։
Այո, ARARATBANK TRADING PLATFORM-ում առկա է ինչպես իրական, այնպես էլ ուսումնական/դեմո հաշիվ, որը կարող եք օգտագործել ցանկացած ժամանակ։ Այն տրամադրվումն է անվճար, 3 ամիս ժամկետով։ Դեմո հաշիվ բացելու համար անհրաժեշտ է գրանցվել ararattrading.am կայքում կամ կապվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի աշխատակիցների հետ։
3. Որքա՞ն է նվազագույն ներդրման չափը։
Նվազագույն ներդրման սահամանաչափը ստանդարտ հաշիվների համար 250 հազար ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարն է։ Պրոֆեսիոնալ դասակարգում ունեցող ռեզիդենտ հաճախորդների համար 5 միլիոն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարն է, իսկ նույն դասակարգումն ունեցող ոչ ռեզիդենտների համար՝ 2,5 միլիոն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարն է։
4. Մարժային առևտուր հասանելի՞ է։
ARARATBANK TRADING PLATFORM-ում հասանելի է մարժային առևտուրը նվազագույնը 20% մարժային ապահովածությամբ (առավելագույնը 1։5 լևերիջ) բաժնետոմսերի և ETF-ների համար, իսկ պրոֆեսիոնալ հաճախորդների համար նվազագույնը 1% մարժային ապահովածությամբ (առավելագույնը 1։100 լևերիջ) այլ ակտիվների համար, այդ թվում ֆոռեքս, ապրանքահումքային ակտիվներ, ինդեքսներ և այլն։
5. Ի՞նչ վճարներ են առկա բրոքերային հաշվի բացման և սպասարկման համար։
Բրոքերային հաշվի բացումև և սպասարկումն անվճար է։
6․ Ի՞նչ միջնորդավճարներ են գործում ընթացիկ և բրոքերային հաշիվների միջև փոխանցում իրականացնելու համար։ Որքա՞ն ժամանակում է համալրվում բրոքերային հաշիվը։
Ընթացիկ հաշվից բրոքերային հաշիվ և հակառակը բոլոր փոխանցումներն անվճար են։ Մինչև 2 հազար ԱՄՆ դոլար փոլոր փոխանցումներն իրականացվում են 1 բանկային օրվա ընթացքում։ 2 հազար ԱՄՆ դոլարից ավել միջոցների փոխանցումը կարող է իրականացվել առավելագույնը 3-5 բանկային օրվա ընթացքում։
7․ ARARATBANK TRADING PLATFORM-ը կարո՞ղ եմ օգտագործել սմարթֆոնով։
ARARATBANK TRADING PLATFORM-ը հասանելի է Desktop, Web, iOS և Android համակարգերում։ Սմարթֆոնով աշխատելու համար անհրաժեշտ է App Store կամ Play Market հարթակներից ներբեռնել ARARATBANK TRADING PLATFORM հավելվածը։
8․ Ինչպիսի՞ն է միջնորդավճարների քաղաքականությունը գործարքներ իրականացնելիս։
Միջնորդավճարները գանձվում են կախված ակտիվի դասից և իրականացման տեսակից։ Ստանդարտ բաժնետոմս կամ ETF ձեռք բերելու համար մեկ գործարքի համար միջնորդավճարը կազմում է 0․08%, որը չի կարող պակաս լինել քան 8 ԱՄՆ դոլարն է ամերիկյան բորսաներում ցուցակված արժեթղթերի համար։ Բոլոր տեսակի ակտիվների սակագներին և առանձնահատկություններին ամբողջությամբ ծանոթանալու համար կարող եք տեսնել ավելին մեր սակագներ բաժնում։
9․ Ի՞նչ վերլուծական աջակցություն է տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդներին։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պրոֆեսիոնալ թիմը մշտապես գտնվում է իր հաճախորդների կողքին և օրական, շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան պարբերականությամբ կիսվում է ամենատարբեր և բազմաբովանդակ վերլուծական նյութերով։ Դրանք հիմնականում պատրաստվում են համաշխարհային բարձր հեղինակություն վայելով վերլուծական-հետազոտական ընկերությունների աշխատանքների հիման վրա և մշտապես առանձնանում են իրենց բարձր կատարողականությամբ։