Բրոքերային ծառայությունների ընդհանուր նկարագիր
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն իր իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է միջազգային շուկաներում լայն շրջանակ ընդգրկող ֆինանսական ակտիվներում ներդրումներ իրականացնելու հնարավորություն։
Բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում հաճախորդներն ունեն պատկան մարմինների կողմից լիցենզավորված մասնագետների միջոցով միջազգային շուկաներում ֆինանսական գործիքներով գործառնություններ իրականացնելու հնարավորություն։ Միաժամանակ՝ կարող են ինքնուրույն օգտվել ARARATBANK TRADING PLATFORM առևտրային հարթակի ընձեռած հնարավորություններից՝ առցանց ստանալով օպերատիվ տեղեկություն միջազգային ֆինանսական շուկաների վերջին նորությունների վերաբերյալ, ինչպես նաև ինքնուրույն իրականացնել առցանց գործառնություններ զարգացած և զարգացող երկրների ֆինանսական շուկաներում շրջանառվող ֆինանսական գործիքներով:
Առավելություններ․
- Ֆինանսական գործիքների լայն շրջանակ ինչպես տեղական շուկայում (արժեթղթեր, ռեպո գործարքներ), այնպես էլ միջազգային շուկաներում
- 24-ժամյա հասանելիություն միջազգային ֆինանսական շուկաների լրահոսին
- Մրցունակ միջնորդավճարներ
- Մարժային առևտրի իրականացման հնարավորություն
- Windows, IOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների միջոցով հասանելիություն ARARATBANK TRADING PLATFORM առևտրային հարթակին։
ՈՒշադրություն․ միջազգային շուկաներում ֆինանսական գործարքների իրականացման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում։