Օրական վերլուծություններ
«Օրական ակնարկ» վերլուծությունը ներկայացվում է օրական պարբերականությամբ և բացահայտում է ներկայացված գործիքների կարճաժամկետ վարքագիծը։ Պարբերականը ներկայացնում է առանձին գործիքների գների շուկայում ակնկալվող մոտալուտ, կարճատև միտումը, դիրքերի բացման և փակման լավագույն կետերը, ինչպես նաև հնարավոր առավելագույն շահույթ/վնասի սահմանները։ Միաժամանակ, «Օրական ակնարկ»-ում ներառված գնահատականը, որը արտացոլվում է աստղերի տեսքով, ներդրողներին կօգնի պատկերացում կազմել վերլուծության խորության և ձևավորված սպասումների ճշգրտության հավանականության մասին։