Վերլուծություններ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վերլուծությունները կազմվել են ներկայումս հասանելի հանրային տեղեկատվության հիման վրա, որը Բանկը համարում է վստահելի։ Սակայն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն չի երաշխավորում, որ այդ տեղեկատվությունը հանդիսանում է լիարժեք և արժանահավատ, հետևաբար, այն չպետք է ընկալվի որպես խորհուրդ կամ առաջարկ՝ որևէ ֆինանսական գործարք իրականացնելու դեպքում։
«Շաբաթական ակնարկ»-ում ներկայացվում է առավել կիրառելի փոխարժեքների և բաժնետոմսերի, ինդեքսների, ինչպես նաև մեծ շրջանառություն ունեցող ապրանքահումքային ակտիվների հավանական վարքագիծը գալիք շաբաթվա համար՝ հիմնվելով տեխնիկական ընդլայնված վերլուծության վրա։ Պարբերականում ներառված են դիրքերի բացման և փակման լավագույն կետերը, ինչպես նաև հնարավոր առավելագույն շահույթ/վնասի սահմանները։ Միաժամանակ, «Շաբաթական ակնարկ»-ում ներառված գնահատականը, որը արտացոլվում է աստղերի տեսքով, ներդրողներին կօգնի պատկերացում կազմել վերլուծության խորության և ձևավորված սպասումների ճշգրտության հավանականության մասին։